«Սուրմալու» առևտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, կա զոհ ու տուժածներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i179432-Սուրմալու_առևտրի_կենտրոնում_ուժեղ_պայթյուն_է_որոտացել_կա_զոհ_ու_տուժածներ
1 մարդ մահացել է և 20 մարդ՝ տուժել այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2022 12:35 Asia/Tehran
  • «Սուրմալու» առևտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է որոտացել, կա զոհ ու տուժածներ

1 մարդ մահացել է և 20 մարդ՝ տուժել այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնում գրանցված պայթյունի հետևանքով:

 Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։Դեպքի վայր օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ։

http://arka.am/