«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 51 քաղաքացիներ
Օգոստոս 14, 2022 14:31 Asia/Tehran
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 16:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Կա 1 զոհ (մոտ 40 տարեկան տղամարդ)։
armenpress.am
Պիտակ