«Սուրմալուի» պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը
https://parstoday.ir/hy/news/armenia-i179508-Սուրմալուի_պայթյունի_առիթով_ցավակցություն_է_հայտնել_Թուրքիայի_հատուկ_ներկայացուցիչը
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2022 08:30 Asia/Tehran
  • «Սուրմալուի» պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի առիթով ցավակցություն է հայտնել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգության հետևանքով»,– գրել է Քըլըչը Twetter-ի իր պաշտոնական էջում։

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։

Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, 150 կամավոր։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։Պայթյունի հետևանքով տարբեր ԲԿ–ներում բուժումը շարունակում է 21 տուժած։

armeniasputnik.am