ԱԱԾ–ն հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել անհարկի խուճապ չառաջացնելու համար
https://parstoday.ir/hy/news/armenia-i179522-ԱԱԾ_ն_հորդորում_է_չճշտված_տեղեկություններ_չհրապարակել_անհարկի_խուճապ_չառաջացնելու_համար
ԱԱԾ–ն վստահեցնում է, որ վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 15, 2022 09:02 Asia/Tehran

ԱԱԾ–ն վստահեցնում է, որ վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվության միջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց։

«Հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից»,– ասված է հայտարարությունում:

ԱԱԾ–ն վստահեցնում է, որ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին, «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհերի թիվն այս պահին 6 է, 15 քաղաքացի անհետ կորած է համարվում: Երեկ ԱԻՆ-ը նաև ահազանգեր է ստացել, որ պայթուցիկներ են տեղադրված Երևանի մետրոյի բոլոր կայարաններում, ԱԺ-ի շենքում, կենդանաբանական այգում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Երևանի բոլոր առևտրի կենտրոններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ահազանգերը կեղծ են։

Սոցցանցերի հայկական տիրույթում որոշ օգտատերեր այս երկու դեպքերը որպես ահաբեկչություն են որակում։

armeniasputnik.am