Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ
https://parstoday.ir/hy/news/armenia-i179632-Հայաստանում_հայտարարվում_է_երկօրյա_սուգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2022 16:04 Asia/Tehran
  • Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանում հայտարարվում է երկօրյա սուգ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

tert.am