Երեք նոր մաքսային գոտի՝ հայ ադրբեջանական սահմանին. ՊԵԿ նախագիծ
https://parstoday.ir/hy/news/armenia-i179764-Երեք_նոր_մաքսային_գոտի_հայ_ադրբեջանական_սահմանին._ՊԵԿ_նախագիծ
ՀՀ կառավարությունը որոշել է հայ ադրբեջանական սահմանին՝ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի և Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։ Այս մասին է ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2022 13:16 Asia/Tehran
  • Երեք նոր մաքսային գոտի՝ հայ ադրբեջանական սահմանին. ՊԵԿ նախագիծ

ՀՀ կառավարությունը որոշել է հայ ադրբեջանական սահմանին՝ Արարատյան մաքսատուն-վարչության Սոթքի մաքսային կետ-բաժնի, Երասխի մաքսային կետ-բաժնի և Հարավային մաքսատուն-վարչության Քարահունջի մաքսային կետ-բաժնի տարածքներում սահմանել մաքսային հսկողության գոտի։ Այս մասին է ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծը։

Սահմանված անցման կետերը գործելու են համապատասխան շինարարական և կահավորման աշխատանքներն ավարտելուն հաջորդող օրվանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ նախագահին հանձնարարել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել սահմանված մաքսային կետ բաժինների անցումային կետերով բեռների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի և մաքսային տարանցման հետ կապված մաքսային գործառնությունները կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Նախագծի վերջնաժամկետը հանրային քննարկման համար մինչև սեպտեմբերի 2-ն է։

araratnews.am