Փաշինյանը և Ղարիբաշվիլին առանձնազրույցի ընթացքում կարևորել են կամուրջի գործարկումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i179838-Փաշինյանը_և_Ղարիբաշվիլին_առանձնազրույցի_ընթացքում_կարևորել_են_կամուրջի_գործարկումը
Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2022 13:01 Asia/Tehran
  • Փաշինյանը և Ղարիբաշվիլին առանձնազրույցի ընթացքում կարևորել են կամուրջի գործարկումը

Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

24news.am