Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում
https://parstoday.ir/hy/news/armenia-i179854-Նախատեսվում_է_նոր_անցակետեր_բացել_Սոթքում_Երասխում_եւ_Քարահունջում
ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2022 14:08 Asia/Tehran
  • Նախատեսվում է նոր անցակետեր բացել Սոթքում, Երասխում եւ Քարահունջում

ԱԱԾ-ն ՀՀ պետական սահմանի նոր անցման կետեր ստեղծելու մասին նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից։

Նշվում է, որ որոշումը բխում է օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետի Նիկոլ Փաշինյանի տրած հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

Նախագծում ասվում է նաեւ, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ապահովի անցման կետերով անձանց, բեռների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժի հետ կապված անվտանգության ապահովումը կանոնակարգող իրավական ակտի ընդունումը:

Ըստ այդմ` նախագծով առաջարկվում է ՀՀ պետական սահմանի անցման կետերը սահմանել հետեւյալ կերպ «հայ-ադրբեջանական պետական սահմանում՝ «Սոթք» («Քելբաջար»), «Երասխ» («Սադարակ»), «Քարահունջ» («Էյվազլի»)» հատվածներում։

Նախագիծը հանրային քննարկման համար բաց է մինչեւ սեպտեմբերի 2-ը։

Լուրեր Հայաստանից - NEWS.