Մասիսի քաղաքապետարան ներխուժած զինված քաղաքացին ինքնասպան է եղել. Ոստիկանություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i179890-Մասիսի_քաղաքապետարան_ներխուժած_զինված_քաղաքացին_ինքնասպան_է_եղել._Ոստիկանություն
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը;
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Օգոստոս 20, 2022 04:11 Asia/Tehran

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը;

«Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացին զինված մուտք  է գործել Մասիսի քաղաքապետարան։ 

 

armenpress.am