Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i180034-Ռուբինյանը_ցավակցել_է_Քըլըչին_Թուրքիայում_տեղի_ունեցած_ավտովթարի_կապակցությամբ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 15:02 Asia/Tehran
  • Ռուբինյանը ցավակցել է Քըլըչին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայում ճանապարհային խոշոր վթարի կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում», - Թվիթերում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը՝ իր գրառումը հասցեագրելով թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչին ու Թուրքիայի արտգործնախարարությանը:

Վթարի հետևանքով 16 մարդ է զոհվել, և 21-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ողբերգությունը տեղի է ունեցել Գազիանթեփում (նախկին անունը՝ Այնթապ):

Մեկ շաբաթ առաջ Երևանում` «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի կապակցությամբ էլ Ռուբինյանին ու Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը իր ցավակցություններն էր հղել Սերդար Քըլըչը: Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ, 2 անհետ կորած:

azatutyun.am