«Հայաստան» դաշինքի անունից սադրիչ թռուցիկներ են տարածվում. Գեղամ Մանուկյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i180038-Հայաստան_դաշինքի_անունից_սադրիչ_թռուցիկներ_են_տարածվում._Գեղամ_Մանուկյան
«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևանում: Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2022 16:10 Asia/Tehran
  • «Հայաստան» դաշինքի անունից սադրիչ թռուցիկներ են տարածվում. Գեղամ Մանուկյան

«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևանում: Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողներն ավելի ցածր մակարդակի են իջել... անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել»,-գրել է Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ համացանցում թռուցիկների լուսանկարներ են տարածվել։ Դրանցում գրված է` «Տիրասպոլը Ռուսաստան է», «Ղրիմը Ռուսաստան է», «Թող Արցախը լինի Ռուսաստան» և այլն։

armeniasputnik.am