Երևանի շենքերից մեկի նկուղում ականանետի ական է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են
Օգոստոս 22, 2022 09:13 Asia/Tehran
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի 8 շենքի 1-ին նկողի մուտքի նկուղում հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Պայթուցիկի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում և արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացել են օգոստոսի 22-ին` ժամը 10։00-ի սահմաններում։
«Տեղում բնակիչներին տարհանել են, ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ–փրկարարական ջոկատի սակրավորները նկուղում հայտնաբերել են ինքնաշեն ականանետի ական և կան կասկածներ, որ այն մարտական է»,– ասված է կայքում։
Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
armeniasputnik.am
Պիտակ