Երևանի շենքերից մեկի նկուղում ականանետի ական է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i180080-Երևանի_շենքերից_մեկի_նկուղում_ականանետի_ական_է_հայտնաբերվել._բնակիչները_տարհանվել_են
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի 8 շենքի 1-ին նկողի մուտքի նկուղում հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2022 09:13 Asia/Tehran
  • Երևանի շենքերից մեկի նկուղում ականանետի ական է հայտնաբերվել. բնակիչները տարհանվել են

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Շոպրոնի 8 շենքի 1-ին նկողի մուտքի նկուղում հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Պայթուցիկի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում և արտակարգ իրավիճակների նախարարությունում ստացել են օգոստոսի 22-ին` ժամը 10։00-ի սահմաններում։

«Տեղում բնակիչներին տարհանել են, ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ–փրկարարական ջոկատի սակրավորները նկուղում հայտնաբերել են ինքնաշեն ականանետի ական և կան կասկածներ, որ այն մարտական է»,– ասված է կայքում։

Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

armeniasputnik.am