ՀՀ–ում տնտեսական աճը դանդաղել է, առևտուրն ու ծառայությունները` կրճատվել
Պաշտոնական վիճակագրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքի դրական ազդեցությունը տնտեսության վրա աստիճանաբար նվազում է։
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիսին նվազել է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` հուլիսին տնտեսական ակտիվությունը հունիսի նկատմամբ նվազել է 8.3 տոկոսով, այն դեպքում, երբ հունիսին 16.8 տոկոսանոց աճ էր գրանցվել։
Հարկ է նշել, որ էական փոփոխություններ են գրանցվել տնտեսության գրեթե բոլոր ցուցանիշներում, հատկապես դանդաղել է աճը առևտրի ու ծառայությունների ոլորտներում, որտեղ վերջին ամիսներին ցուցանիշները էապես բարձրացել էին` պայմանավորված Հայաստան եկած զբոսաշրջիկների մեծ թվով։
Այսպես` հուլիսին առևտրաշրջանառությունը 9.3 տոկոսով նվազել է հունիսի համեմատ, մինչդեռ հունիսին մայիսի նկատմամբ աճը 12.8 տոկոս էր, հուլիսին ծառայությունների ծավալը հունիսի նկատմամբ 0.3 տոկոսով անկում է ապրել, այն դեպքում, երբ հունիսին 8, իսկ մայիսին 6.3 տոկոսանոց աճ էր գրանցել։
Մեծ անկում է գրանցվել նաև արտաքին առևտրի ոլորտում։ Հուլիսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 0.5 տոկոսով, մինչդեռ մեկ ամիս առաջ այդ բնագավառում 20.1 տոկոսանոց աճ էր գրանցվել։
Ընդ որում` ներմուծման ծավալը կրճատվել է 7.3 տոկոսով, իսկ արտահանման ծավալը` 43,8–ով։
Շինարարության ծավալը վերջին մեկ ամսում կրճատվել է 7.6 տոկոսով, արդյունաբերությունը` 20.3–ով։
Ինչ վերաբերում է գնաճին, ապա սպառողական գները նվազել են 1.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գները` 1.4 տոկոսով։
Պաշտոնական վիճակագրության վերոհիշյալ պատկերը թույլ է տալիս եզրակացնել, որ վերջին ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների ներհոսքի դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա աստիճանաբար նվազում է։
https://armeniasputnik.am/20220825/hhum-tntesakan-atshy-dandaghel-e-arevturn-u-tsarajutjunnery-krtshatvel-47265861.html
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio