Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i180592-Ազգային_Ժողովից_անհետացել_են_առյուծի_արձանիկը_և_հոբելյանական_հուշամեդալներ
Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2022 16:00 Asia/Tehran
  • Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ

Ազգային Ժողովից անհետացել են առյուծի արձանիկը և հոբելյանական հուշամեդալներ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի օգնական Արման Մնացականյանը և հայտնել որ 2021թ. հաշված մեկ տարվա ընթացքում թանգարանային նմուշները՝ ելնելով անհրաժեշտությունից ենթարկվել են տեղափոխության մի քանի անգամ:

Վերջին տեղափոխությունից հետո նկատել են Առյուծի արձանիկի բացակայությունը, բաժնի աշխատողներով 2022թ. մայիս-հունիս ամիսներին կատարել են գույքագրում և պարզել չորս նմուշների բացակայությունը մեկ բրոնզե արձանիկ (առյուծի պատկերով) երկու հոբելյանական հուշամեդալ (ռադիոժամ 2000-րդ հաղորդաշար) և մեկ հուշամեդալ՝ (Թբիլիսյան պատկերներ) կավից:

news.am