Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i180804-Միքայել_Արզումանյանն_ազատ_է_արձակվել
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է և նա ազատ է արձակվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2022 12:52 Asia/Tehran
  • Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է և նա ազատ է արձակվել։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ասաց, Միքայել Արզումանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ սպասում են դատարանի որոշմանը։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։

radar.am/hy/