Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել
Օգոստոս 31, 2022 12:52 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է և նա ազատ է արձակվել։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն ասաց, Միքայել Արզումանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ սպասում են դատարանի որոշմանը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար։
radar.am/hy/
Պիտակ