Քննարկումը հեշտ չէ. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Բրյուսելում եռակողմ հանդիպումից
https://parstoday.ir/hy/news/armenia-i180870-Քննարկումը_հեշտ_չէ._Փաշինյանը_մանրամասներ_հայտնեց_Բրյուսելում_եռակողմ_հանդիպումից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2022 12:33 Asia/Tehran
  • Քննարկումը հեշտ չէ. Փաշինյանը մանրամասներ հայտնեց Բրյուսելում եռակողմ հանդիպումից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետը նշեց, որ Բրյուսելում քննարկումը ծավալուն է եղել:

Քննարկումը հեշտ չէ, բայց ես ուզում եմ նաև արձանագրել, որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին, ինչի մասին ես հայտարարել եմ», -ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, և  այստեղ էլ վճռականություն է անհրաժեշտ այդ օրակարգը կյանքի կոչելու համար։

«Մենք պետք է բոլորս հասկանանք, որ դա հեշտ չէ և պարզ չէ, և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը անհրաժեշտ է համարում շարունակել հետևողական աշխատանքը. «Անհրաժեշտություն է, և ժողովրդի ցանկությունն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն: Եվ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը:

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 

քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների 

ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային 

անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, 

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

armenpress.am