Սպառնալիք կա սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցերում. ՀՀ վարչապետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i181468-Սպառնալիք_կա_սահմանազատման_եւ_սահմանագծման_հետ_կապված_հարցերում._ՀՀ_վարչապետ
Սպառնալիք կա սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2022 14:56 Asia/Tehran
  • Սպառնալիք կա սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցերում. ՀՀ վարչապետ

Սպառնալիք կա սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված հարցերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Վլադիվոստոկում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեսեք, ճիշտ է, միջազգային հարթակներում Ադրբեջանը հայտարարում է, որ ոչ մի տարածքային պահանջ չունի Հայաստանից, բայց երբ օգտագործում է «Արևելայն Զանգեզուր» արտահայտությունը, բնականաբար, նկատի է ունենում, որ գոյություն ունի նաև «Արևմտյան Զանգեզուր»։ Այս ամեն ինչի տակ թաքնված նկրտումներ կան:

Ընդհանրապես տարբեր կարծիքներ կան, թե սահմանազատումը որ թվականի քարտեզների հիման վրա պետք է լինի: Ասում են՝ 1921, 1923, ասում են 1975, 1969: Մենք ասում ենք, որ սահմանագծումն  ու սահմանազատումը պետք է տեղի ունենա իրավական ուժ ունեցող փաստաթղթերի հիման վրա:

Ադրբեջանական տիրույթում հայտնվում են արտահայտություններ, որ ասենք, այսինչ թվի քարտեզը ցույց է տալիս, որ Զանգեզուրը ապօրինի տրվել է Հայաստանին, թե ինչ-որ բնակավայրեր ապօրինի տրվել են Հայաստանին: Սա դեստրուկտիվ մոտեցում է, բացյ նաեւ բացահայտում էներքին սպառնալիքներն ու նկրտումները, որ ունի Ադրբեջանը: մենք պետք է առաջ գնանք եւ կարողանանք լուծել դեմարկացիայի, դելիմիտցիայի հարցը, կարողանանք լուծում գտնել ԼՂ հարցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

news.am