ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Սեպտեմբեր 10, 2022 08:43 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- նշել են Պաշտպանության նախարարությունից:
https://armenpress.am/eng/news/1092113.html
Պիտակ