Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ–ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i181750-Ծայրահեղ_մտահոգիչ_է._ՀՀ_ՄԻՊ_ը_Արցախի_համայնքների_ուղղությամբ_Ադրբեջանի_կրակոցների_մասին
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2022 14:43 Asia/Tehran
  • Ծայրահեղ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ–ը` Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների մասին

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախավորման վերաբերյալ հավաստի փաստերին և դրանք համարել ծայրահեղ մտահոգիչ։

Նրա խոսքով` դրանք պետք է պատշաճ քննության ու գնահատման առարկա դառնան։

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը այս գիշեր` ժամը 04:00-04: 30-ի սահմաններում տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից 30 րոպե շարունակ կրակահերթեր է բացել։

Ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում և մեկ տուն Թաղավարդում։