Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը
https://parstoday.ir/hy/news/armenia-i181796-Ադրբեջանը_շարունակում_է_Գրադով_հարվածել_Սյունիքին._թիրախում_է_նաև_Վերիշեն_գյուղը
Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 05:57 Asia/Tehran
  • Ադրբեջանը շարունակում է «Գրադով» հարվածել Սյունիքին. թիրախում է նաև Վերիշեն գյուղը

Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են «Գրադով» հարվածներ հասցնել Սյունիքի մարզի ուղղությամբ։ Այս պահին թիրախում է Վերիշեն գյուղը։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ արկերն ընկնում են գյուղի հարակից տարածքներում, սակայն մի քանիսն ընկել են հենց բնակելի տարածքում։

Մի քանի տուն վնասվել է։ Հրետակոծությունը շարունակվում է, պայթյունի ձայները շատ մոտ են։

Վերիշենցիներից մեկը պատմել է, որ արկը պայթել է իր մեքենայից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, երբ ինքը վերադառնում էր դաշտից։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13–ի առավոտյան ժամը 08։00-ի դրությամբ իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։

https://armeniasputnik.am/20220913/adrbejany-sharunakum-e-gradvov-harvatsel-sjuniqin-tirakhum-e-naev-verishen-gjughy-48141062.html