Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i181812-Այս_պահի_դրությամբ_պաշտպանության_նախարարության_կողմից_հաստատված_49_զոհ_ունենք._Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 07:45 Asia/Tehran
  • Այս պահի դրությամբ պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունենք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի զինված ուժերը հարձակվողական գործողություններ են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության վրա՝ 4 ուղղություններով, հետագայում 2-3 ուղղություն էլ  ավելացել է: Եվ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ի պատասխան Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների: Բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ է և ընդհանրապես չի համատասխանում իրականությանը»,- ասաց Փաշինյանը:

https://armenpress.am/arm/news/1092325.html