Հայաստանի սահմանին վնասներ կրելուց հետո ԱՀ բանակի դուրսբերման տեսանյութը
Սեպտեմբեր 13, 2022 14:04 Asia/Tehran
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև սահմանային հակամարտությունների վերսկսումից հետո Հայաստանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում Ադրբեջանի բանակի ուժերը չեն կարողանում առաջխաղացում կատարել Հայաստանի տարածք և նահանջում են։
Հայաստանի ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ի առավոտյան, ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացման հասնել Հայաստանի հետ սահմանի մի քանի հատվածներում։
Այս տեսանյութի պարզաբանման մեջ նշված է.«Այս տեսանյութում ներկայացված է այն փորձերից մեկը, որի ընթացքում «թշնամին» սահմանը հատելիս մոտենում է հայկական դիրքերին, իսկ հետո վնասներ կրելով՝ ստիպված նահանջում ու վերադառնում ելման դիրքերը»։