Հակառակորդի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները
https://parstoday.ir/hy/news/armenia-i181898-Հակառակորդի_կրակոցների_հետևանքով_այրվում_են_Ջերմուկի_անտառները
Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2022 16:01 Asia/Tehran
  • Հակառակորդի կրակոցների հետևանքով այրվում են Ջերմուկի անտառները

Ադրբեջանական զինուժի կրակի արդյունքում Ջերմուկի անտառներում հրդեհ է բռնկվել:

 «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով. «Այն, որ հրդեհները սկսվել են մարտական գործողությունների արդյունքում, միանշանակ է»:

Նա նաև հայտնեց, որ այն տարածքներում, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից, հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարողանում իրականացնել: Մնացած հատվածներում, որոնք  չենք դիտարկվում, իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ, նաև հերթապահություն:

ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հրդեհը սկսվել է ժամը 18:00-ի սահմաններում:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

armenpress.am