Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i181964-Հայ_ադրբեջանական_սահմանին_լարվածությունը_պահպանվում_է._Կրեմլ
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2022 12:27 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Կրեմլ

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Միանշանակ, լարվածությունը պահպանվում է։ Գիտեք, որ երեկ որոշում կայացվեց, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սահման է գնալու։ Նրանք պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի»,- լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական ​​խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում ծայրահեղ մտահոգություն է հնչեցվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ եւ քննարկվել են ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման առաջարկները։

araratnews.am