Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105–ն է․ Նիկոլ Փաշինյան
Սեպտեմբեր 14, 2022 13:14 Asia/Tehran
Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105-ն է: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ նախորդ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 49 է, սակայն, ցավոք, դա վերջնական չէր, ավելի մեծ էր զոհերի թիվը:
«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ՊՆ–ն էլ 15։00–ի դրությամբ հայտնել է, որ թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ Սոթքից Գորիս ընկած ամբողջ սահմանագծով, իրավիճակը ծայրահեղ լարված է։
tert.am
Պիտակ