Հեռու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը․ Ռուբեն Սաֆրաստյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i182658-Հեռու_է_հայ_թուրքական_հարաբերությունների_կարգավորման_հեռանկարը_Ռուբեն_Սաֆրաստյան
Կարծում եմ, որ հեռու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2022 15:34 Asia/Tehran
  • Հեռու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը․ Ռուբեն Սաֆրաստյան

Կարծում եմ, որ հեռու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան փաստացի աջակցում է Ադրբեջանին՝ նրան հրահրելով Հայաստանի հետ առճակատման։

«Իմ գնահատմամբ՝ հենց Թուրքիան է ղեկավարում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Տվյալ գործողությունները, քիչ հավանական է, որ կսահմանափակվեն միայն սահմանին բախումներով»,-ասաց թուրքագետը։ Ըստ նրա՝ Բաքուն եւ Անկարան հեռուն հասնող նպատակներ ունեն։ Խոսքը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին է։

«Այն պանթյուրքական ծրագրերի իրականացման տեսակետից կարող է կարեւոր դեր խաղալ։ Բացառված չէ, որ Անկարայի եւ Բաքվի ախորժակն այնքան մեծ է,որ հասնում է մինչեւ Հայաստանի Սյունիքի մարզ եւ նույնիսկ ավելի հեռու։ Այս պայմաններում դժվար է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին»,-ասաց թուրքագետը։

news.am