Հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահի Թուրքիայի նախագահի հետ.Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i183630-Հանդիպելու_եմ_Ադրբեջանի_նախագահի_Թուրքիայի_նախագահի_հետ.Փաշինյան
Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2022 14:56 Asia/Tehran
  • Հանդիպելու եմ Ադրբեջանի նախագահի Թուրքիայի նախագահի հետ.Փաշինյան

Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։

Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, որոնք, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեղեկացնեմ, որ Պրահայից մեկնելու եմ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ունենալու  Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- հավելեց նա։

hraparak.am