Չավուշօղլուն մտահոգված է Ֆրանսիայի հայ համայնքի գործունեությամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i183948-Չավուշօղլուն_մտահոգված_է_Ֆրանսիայի_հայ_համայնքի_գործունեությամբ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2022 15:47 Asia/Tehran
  • Չավուշօղլուն մտահոգված է Ֆրանսիայի հայ համայնքի գործունեությամբ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նա նման հայտարարություն է նա արել Ստրասբուրգում թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Anadolu գործակալությունը։

Թուրք նախարարը նշել է, որ «որոշ սփյուռքահայեր դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում են թշնամությանը։

Նախարարը Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել պայքարել նման դրսևորումների դեմ:

Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոտկեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը:

armeniasputnik.am