Չավուշօղլուն արդյունավետ է որակել Փաշինյան-Էրդողան հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i184126-Չավուշօղլուն_արդյունավետ_է_որակել_Փաշինյան_Էրդողան_հանդիպումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2022 15:22 Asia/Tehran
  • Չավուշօղլուն արդյունավետ է որակել Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ:

«Մենք ժեստեր ենք արել՝ մեր օդային տարածքն ենք բացել, ուղիղ թռիչքներ են սկսվել, այլ ժեստեր էլ ենք անում՝ սահմանին որոշ աշխատանքներ... մեր սահմանին սահմանազատող գետեր կան, պետք է ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ կա՞ն թե ոչ, ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, ապագայում, երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն, դրա համար նախապատրաստություն պետք է տեսնել: Ի վերջո, մեր նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը բոլոր այս հարցերը բարեկամաբար, անկեղծ մթնոլորտում և մոտեցմամբ քննարկեց, արդյունավետ հանդիպում էր»,- ասել է Չավուշօղլուն:

armenpress.am