Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i184534-Էրդողանը_երախտագիտություն_է_հայտնել_իրենց_ցավակցած_բարեկամ_երկրներին_այդ_թվում_Հայաստանին
Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2022 14:43 Asia/Tehran
  • Էրդողանը երախտագիտություն է հայտնել իրենց ցավակցած բարեկամ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին

Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ ցավակցություն հայտնած երկրներին։

«Թուրք ժողովրդի անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այն բոլոր բարեկամ պետություններին ու նրանց ժողովուրդներին, որոնք կիսել են նրանք Բարթընում մեր ապրած ցավը՝ իրենց ցավակցություններով և շուտափույթ ապաքինման ուղերձներով»,- թվիթերում գրել է Էրդողանը ու հրապարակել է ցավակցական ուղերձ հղած երկրների, այդ թվում՝ Հայաստանի դրոշը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թվիթերում ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին՝ Թուրքիայի Բարթըն քաղաքի ածխահանքում պայթյունի կապակցությամբ: Չավուշօղլուն, իր հերթին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին։

tert.am