Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i184582-Չավուշօղլուն_ասել_է_որ_պատրաստ_է_հանդիպել_Արարատ_Միրզոյանի_հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2022 12:42 Asia/Tehran
  • Չավուշօղլուն ասել է, որ պատրաստ է հանդիպել Արարատ Միրզոյանի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում կայացած ասուլիսում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ վարել երկու երկրներում։

«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը` շեշտելով, որ թուրքական կողմը միշտ պատրաստ է նման հանդիպման։

Չավուշօղլուն հիշեցրել է, որ երկու նախարարների հանդիպում տեղի է ունեցել Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, որստի իրենք որևէ խնդիր չեն տեսնում այդ ֆորմատով շփումները շարունակելու համար։

armeniasputnik.am