Փաշինյանը գործընթացը լավ է տանում. Էրդողանի խոսնակ
https://parstoday.ir/hy/news/armenia-i184710-Փաշինյանը_գործընթացը_լավ_է_տանում._Էրդողանի_խոսնակ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2022 15:51 Asia/Tehran
  • Փաշինյանը գործընթացը լավ է տանում. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Հայաստանի և Հարավային Կովկասի վերաբերյալ հայտարարություններ է արել A Haber հեռուստաալիքի եթերում։

Խոսելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ Քալընն ասել է.«Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը։ Փաշինյանն այս գործընթացը լավ է տանում՝ չնայած սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին։ Ալիևը վճռական է տրամադրված այս հարցում։ Կարծում եմ, որ առաջիկա օրերին մեր հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարելի է լավ քայլեր ձեռնարկել։ Մենք պետք է առաջ շարժվենք՝ քայլեր ձեռնարկելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ... Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը»։

tert.am