Էրդողանը կոչ է արել «Հայաստանին անկյուն քշել» և «փոխհատուցում պահանջել Ղարաբաղի համար»
https://parstoday.ir/hy/news/armenia-i184890-Էրդողանը_կոչ_է_արել_Հայաստանին_անկյուն_քշել_և_փոխհատուցում_պահանջել_Ղարաբաղի_համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների համար իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է համարում Հաագայի Միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին «Ղարաբաղին հասցված վնասի և ավերածությունների համար»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 20, 2022 18:30 Asia/Tehran
  • Էրդողանը կոչ է արել «Հայաստանին անկյուն քշել» և «փոխհատուցում պահանջել Ղարաբաղի համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ջաբրայիլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առանձին հանդիպման արդյունքներով ԶԼՄ-ների համար իր հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է համարում Հաագայի Միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին «Ղարաբաղին հասցված վնասի և ավերածությունների համար»:

Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ղարաբաղին հասցված վնասը պետք է հասցնել Հաագայի դատարան և փոխհատուցում պահանջել։ Այսպիսով, անհրաժեշտ է նրանց անկյուն քշել»,-ասել է Էրդողանը։

2020 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Հայաստանն ու Ադրբեջանը զինադադար կնքելու մի քանի փորձ են ձեռնարկել, սակայն հաջողության է հասել նոյեմբերի 9-ին Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ համաձայնագիրը։ Դրա արդյունքում տարածաշրջանում տեղակայվել են ռուս խաղաղապահները։

armeniasputnik.am