2023-ին ՀՀ–ն կշարունակի իրանական ուղղությամբ 2 կարևոր ենթակայանների նորոգումը. փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i190162-2023_ին_ՀՀ_ն_կշարունակի_իրանական_ուղղությամբ_2_կարևոր_ենթակայանների_նորոգումը._փոխնախարար
2023 թվականին Հայաստանում կշարունակվի «Ագարակ-2» և «Շինուհայր» բարձր լարման ենթակայանների հիմնանորոգումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 13:04 Asia/Tehran
  • 2023-ին ՀՀ–ն կշարունակի իրանական ուղղությամբ 2 կարևոր ենթակայանների նորոգումը. փոխնախարար

2023 թվականին Հայաստանում կշարունակվի «Ագարակ-2» և «Շինուհայր» բարձր լարման ենթակայանների հիմնանորոգումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Ագարակ-2»–ով Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը կապում է Իրանի հետ։ Դեպի Հայաստանի խորքը տանող ուղղության վրա` Գորիսից ու դեպի Սիսիան ընկած հատվածում, գտնվում է «Շինուհայր» ենթակայանը։ Նորոգումը թույլ կտա լիարժեք գործարկել Իրան–Հայաստան նոր գիծը` 400 կՎ լարմամբ։ Դրա շինարարությունը մի քանի անգամ հետաձգվել էր և պետք է ավարտին հասցվի եկող տարեվերջին։

Կշարունակվի նորոգումը նաև «Արարատ-2» ենթակայանում, որը էներգիա է մատակարարում Արարատի մարզի հարավային հատվածին, ինչպես նաև «Զովունի» ենթակայանում, որը Երևանին է հարում հյուսիսային կողմից։

Արդեն ավարտվել կամ ավարտվում է նորոգումը «Լիճք» ենթակայանում (Սևանի ափամերձ տարածքում), «Վանաձոր-1» և Թալինից ոչ հեռու գտնվող «Աշնակ» ենթակայաններում։ Վերջիններիս համար արդեն կազմվում են հանձնման–ընդունման ակտեր։

Թվարկված ենթակայանների մի մասը վերանորոգվում է Համաշխարհային բանկի, մյուս մասը` պետական միջոցներով։

armeniasputnik.am