Փաշինյանի կառավարությունը դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տանում․ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք. Զատուլին
https://parstoday.ir/hy/news/armenia-i191022-Փաշինյանի_կառավարությունը_դաշնակիցներ_փոխելու_բացահայտ_աշխատանք_է_տանում_Ռուսաստանի_փոխարեն_Արևմուտք._Զատուլին
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2023 14:15 Asia/Tehran
  • Փաշինյանի կառավարությունը դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տանում․ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք. Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն մտադիր չեն օգնել հայկական կողմին հակամարտության կարգավորման հարցում։

«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են: Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում դաշնակիցներ փոխելու բացահայտ աշխատանք է տարվում: Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք»,- ասել է Զատուլինը։

Մի կողմից, Հայաստանի կառավարությունը, ըստ Զատուլինի, հայտարարում է, որ ցանկանում է ընդունել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ռուսական տարբերակը, բայց մյուս կողմից, խոսում է ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով:

«Սրանք Փաշինյանի կառավարության մանևրներն են, որը վերջին վեց ամիսների ընթացքում բացահայտ աշխատում է իր դաշնակիցներին փոխելու ուղղությամբ։ Ռուսաստանի փոխարեն՝ Արևմուտք: Իսկ այն, որ այս հայտարարությունները հնչում են միաժամանակ, խոսում է այն մասին, որ նրանք Հայաստանի կառավարությունում խաղում են։ Նրանք մի կողմից հայտարարում են, որ ցանկանում են ընդունել ռուսական տարբերակը (Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման - խմբ.)։ Իսկ մյուս կողմից՝ միաժամանակ խոսում են ՀԱՊԿ-ում ակտիվ մասնակցություն չունենալու մասին՝ քաջ գիտակցելով, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի կողմից ստեղծված դաշինք է»,- ասել է Զատուլինը։

tert.am