Թուրքիայի քաղաքացիների համար հեշտացրել են Հայաստան այցելելու համար վիզա ստանալը
Թուրքիայի քաղաքացիների համար հեշտացրել են Հայաստան այցելելու համար վիզա ստանալը:
Նախկինում թուրք քաղաքացիները հայկական վիզան ձևակերպում էին Թբիլիսիի միջոցով, ապա այժմ ամեն ինչ արդեն հասանելի է համացանցում։
Թուրքիայի կառավարությունը վերացրել է նաև Թուրքիայի քաղաքացիների համար հայկական կայքերի արգելքը։
Ավելի վաղ, Թուրքիայի քաղաքացիների համար արգելված էր այցելել հայկական կայքեր:
Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ՝ Վահան Հունանյանը օրերս հայտարարեց Թուրքիայից Երևան բեռների օդային փոխադրումների արգելքը չեղարկելու մասին և ասաց. «Այս գործողությունն իրականացվում է 2021 թվականի հուլիսին հայ և թուրք բանակցողների միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, և հաջորդ փուլում, հավանաբար, երրորդ երկրների քաղաքացիներին կթույլատրվի հատել Թուրքիայի հետ ցամաքային սահմանը»:
Թուրքիան և Հայաստանը լարված դիվանագիտական հարաբերություններ ունեն, և երկու երկրների սահմանները փակվել են 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։
Լարվածության պատճառներից այն է, որ 2020թ. Արցախյան պատերազմում Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին, իսկ մյուս պատճառն այն է, որ Թուրքիան հերքում է Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին կատարված ցեղասպանության փաստը: