ԶԼՄ․ Թուրքիան և ՀՀ-ն կարող են վերսկսել առևտուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i191366-ԶԼՄ_Թուրքիան_և_ՀՀ_ն_կարող_են_վերսկսել_առևտուրը
Հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանը և Թույրքիան կարող են քննարկել առևտրի վերսկսման հարցը։ Այդ մասին գրել է Anadolu գործակալությունը դիվանագիտական աղբյուրներին հղումով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2023 16:06 Asia/Tehran
  • ԶԼՄ․ Թուրքիան և ՀՀ-ն կարող են վերսկսել առևտուրը

Հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանը և Թույրքիան կարող են քննարկել առևտրի վերսկսման հարցը։ Այդ մասին գրել է Anadolu գործակալությունը դիվանագիտական աղբյուրներին հղումով։

Այդ հարցը կարող է քննարկվել հատուկ ներկայացուցիչների բանակցությունների 5-րդ փուլում, որոնք «անցելու են Թուրքիայում կամ Հայաստանում, ժամկետները դեռ հայտնի չեն», գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ եթե հարցը դրական լուծվի, երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալը, որը ժամանակին կազմել է մոտ 160,000 տոննա, կարող է բազմապատիկ աճել։

2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում կայացած բանակցությունների վերջին փուլի արդյունքներով որոշվել է վերացնել Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքը։ Այն գործում է ընթացիկ տարվա հունվարի 1-ից։ Ակնկալվում է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի և Հայաստանի սահմանը հատելու արգելքը կարող է հանվել։

Ըստ թուրքական դիվանագիտական աղբյուրների, հատուկ ներկայացուցիչների բանակցությունների չորրորդ փուլից հետո երկու հանդիպում է կայացել Թուրքիայի և Հայաստանի պրոֆիլային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ մեկը սահմանային գոտում, իսկ երկրորդը՝ թուրքական Ալիջան անցակետում։  

panarmenian.net