Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի սահմանի մոտ
https://parstoday.ir/hy/news/armenia-i191564-Թուրքիան_և_Ադրբեջանը_համատեղ_զորավարժություններ_են_անցկացնում_Հայաստանի_սահմանի_մոտ
Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև համատեղ այս զորավարժությունը, որն անցկացվում է Թուրքիայի Կարսի մարզում, կոչվում է «Ձմեռ 2023» և կշարունակվի մինչև հունվարի 22-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2023 12:37 Asia/Tehran
  • Թուրքիան  և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հայաստանի սահմանի մոտ

Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև համատեղ այս զորավարժությունը, որն անցկացվում է Թուրքիայի Կարսի մարզում, կոչվում է «Ձմեռ 2023» և կշարունակվի մինչև հունվարի 22-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս զորավարժությունը կոչված է բարձրացնելու զինվորականների մարտունակությունը և ստորաբաժանումներին պատրաստելու հիմնական առաջադրանքները կատարելու համար։

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Թուրքիայի և ութ  այլ երկրների զինված ուժերը զորավարժություններ են սկսել Հայաստանի հետ սահմանի մոտ, սակայն միայն Ադրբեջանի մասնակցության մասին են նշել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել այս զորավարժությունների անցկացմանը։

Օրերս հայկական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թուրքիան ռազմահետազոտական ​​բազա է կառուցում Հայաստանի հետ սահմանին գտնվող Արարատ լեռան բարձունքներում։

Այս ռազմակայանը հագեցած կլինի գիշերային տեսողության առաջադեմ տեսախցիկների համակարգերով և կառավարվող զինատեսակներով։