ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i192408-ՄԱԿ_ի_դատարանում_Եղիշե_Կիրակոսյանը_ներկայացրեց_Հայաստանի_միջանկյալ_պահանջներն_Ադրբեջանի_նկատմամբ
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 31, 2023 12:31 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջներն Ադրբեջանի նկատմամբ

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի միջանկյալ պահանջները Ադրբեջանի նկատմամբ։

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի լսումների ժամանակ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանը խնդրում է դատարանին պարտադրել հետևյալ միջանկյալ միջոցները նախքան այս գործով վճիռ կայացնելը:

«Ադրբեջանը պետք է դադարեցնի իր կազմակերպումն ու  օժանդակությունը, այսպես կոչված, բողոքների ցույցերին, որոնք խաթարում են ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ: Ադրբեջանը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով բոլոր անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը՝ երկու ուղղությամբ:

Ադրբեջանը անմիջապես պետք է լիովին վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց կամ խանգարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատակարարումը ԼՂ»,- ասաց Կիրակոսյանը։