Մոսկվայի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա, ձևակերպումն ուռճացված է. Արարատ Միրզոյան
Մոսկվայի հետ հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամ անվանելն անտեղի է։ Այսօր Երևանում Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս հայտարարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Դրանք ճգնաժամ անվանելը երևի թե չափազանց ուռճացված կլինի, մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ։ Քննարկում ենք հագեցած օրակարգի բոլոր հարցերը», - ասաց Միրզոյանը։
Նա պարզաբանեց, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություններ են, կան բազմաթիվ երկկողմ և բազմակողմ համաձայնություններ, որոշակի հարցերում կան անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի դերակատարման, քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Երևանը հրաժարվեց մասնակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը` Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
armeniasputnik.am