«Հայաստան» հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Սիրիային
https://parstoday.ir/hy/news/armenia-i194108-Հայաստան_հիմնադրամը_140_հազար_ԱՄՆ_դոլար_է_նվիրաբերել_Սիրիային
Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այցելել է Դամասկոս և Հալեպ՝ Սիրիայի հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2023 13:28 Asia/Tehran
  • «Հայաստան» հիմնադրամը 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Սիրիային

Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը այցելել է Դամասկոս և Հալեպ՝ Սիրիայի հայ համայնքին հրատապ հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Մասնավորապես, «Հայաստան» հիմնադրամը Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով 140 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Սիրիայում գործող հայկական կրթօջախներին: Նշվում է, որ Սիրիայի հայ համայնքին նվիրաբերված 140 հազար ԱՄՆ դոլարը հավաքել են «Հայաստան» հիմնադրամի «Ֆրանսիայի հայկական հիմնադրամ»-ի, «Հայաստան հիմնադրամ Նիդերլանդներ»-ի և Գերմանիայի տեղական մարմինները: