Ադրբեջանի Հանրապետություն. Հայաստանը մերժել է մեր առաջարկը
https://parstoday.ir/hy/news/armenia-i194218-Ադրբեջանի_Հանրապետություն._Հայաստանը_մերժել_է_մեր_առաջարկը
ԱՀ ԱԳ նախարարը պնդել է, որ Հայաստանը մերժել է խաղաղ բանակցությունները շարունակելու և երկու երկրների սահմաններին «անցակետ» ստեղծելու Բաքվի առաջարկները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2023 08:29 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետություն. Հայաստանը մերժել է մեր առաջարկը

ԱՀ ԱԳ նախարարը պնդել է, որ Հայաստանը մերժել է խաղաղ բանակցությունները շարունակելու և երկու երկրների սահմաններին «անցակետ» ստեղծելու Բաքվի առաջարկները։

Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի և Երևանի միջև լարվածության սրման հետ մեկտեղ, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրել է Հայաստանին խաղաղ բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի ինտեգրման վերաբերյալ այս երկրի առաջարկները մերժելու մեջ։

Բայրամովի մեղադրանքը հնչում է այն ժամանակ, երբ անցյալ շաբաթ Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը խնդրել էր վերացնել Լաչինի անցման խոչընդոտները՝ որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի միակ հաղորդակցման ճանապարհը։

ՄԱԿ-ի խոսնակ Սթիվեն Դյուժարիկը այսօր հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, և Բաքվից մեկ անգամ ևս պահանջել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Լաչինի անցակետում մարդկանց և մեքենաների տեղաշարժի համար։