Երևանի Կապույտ մզկիթում կայացել է իմամ Մահդիի ծննդյան օրվան նվիրված միջոցառում
https://parstoday.ir/hy/news/armenia-i194888-Երևանի_Կապույտ_մզկիթում_կայացել_է_իմամ_Մահդիի_ծննդյան_օրվան_նվիրված_միջոցառում
Երևանի Կապույտ մզկիթում, ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զահուրիի ներկայությամբ , կայացել է շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Մարտ 08, 2023 08:36 Asia/Tehran

Երևանի Կապույտ մզկիթում, ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զահուրիի ներկայությամբ , կայացել է շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Երևանի Հոսեյն Ֆահմիդեի անվան պարսկական դպրոցի աշակերտուհիները, որոնք կատարել են «Բարև հրամանատար»  երգը:

Մարտի 8-ն աշխարհի շիաների 12-րդ իմամ Մահդիի ծննդյան օրն է:

Այս օրն իրանցիները այցելում են տարբեր կրոնական վայրեր և կազմակերպում տարբեր տոնական միջոցառումներ, բաժանում քաղցրավենիք ու հյութեր և իրենց նվիրվածությունը հայտնում իմամ Մահդիին: