Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած Defender 23 զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i196784-Հայաստանը_կմասնակցի_ԱՄՆ_գլխավորած_defender_23_զորավարժություններին
Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2023 16:05 Asia/Tehran
  • Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած Defender 23 զորավարժություններին

Հայաստանը կմասնակցի ԱՄՆ գլխավորած զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի փոխխոսնակ Սաբրինա Սինգհը:

Defender 23-ն ամենամյա զորավարժություն է՝ մոտ երկու ամիս տևողությամբ, դրանց անցկացումը գլխավորում են ԱՄՆ զինված ուժերը: Զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից:

Փոխխոսնակը հայտնել է, որ զորավարժություններին կմասնակցեն մոտ 9 հազար ամերիկացի զինվորական և 26 դաշնակից ու գործընկեր երկրներից մոտ 17 հազար զինծառայողներ: Զորավարժությունները կընդգրկեն եվրոպական 10 երկրների տարածք:

Սինգհը տեղեկացրել է, որ բացի ԱՄՆ-ից կմասնակցեն զորքեր Ալբանիայից, Հայաստանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդերլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Միացյալ Թագավորությունից:

armenpress.am