Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից
https://parstoday.ir/hy/news/armenia-i196822-Հայաստանը_հեռացվել_է_ամերիկյան_զորավարժությանը_մասնակից_երկրների_ցանկից
Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2023 09:06 Asia/Tehran
  • Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից

Հայաստանը հեռացվել է ամերիկյան զորավարժությանը մասնակից երկրների ցանկից:

Պենտագոնի պաշտոնական կայքում ավելի վաղ տեղադրված հաղորդագրության տեքստում փոփոխություն է կատարվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պենտագոնի խոսնակն ասել էր, որ մոտ 9000 ամերիկացի զինծառայող կմասնակցի Defender-23 («Պաշտպան 23») զորավարժություններին, որոնք կսկսվեն ապրիլի 22-ին։

Բացի ԱՄՆ-ից, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ Հայաստանից, Վրաստանից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա և Մեծ Բրիտանիա:

tert.am