Հաջորդ շաբաթ կհանդիպե՞ն Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովն առաջարկել է առաջ չընկնել
https://parstoday.ir/hy/news/armenia-i198846-Հաջորդ_շաբաթ_կհանդիպե_ն_Պուտինն_ու_Փաշինյանը._Պեսկովն_առաջարկել_է_առաջ_չընկնել
Հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2023 08:11 Asia/Tehran
  • Հաջորդ շաբաթ կհանդիպե՞ն Պուտինն ու Փաշինյանը. Պեսկովն առաջարկել է առաջ չընկնել

Հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։

Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Այս քննարկումն ավարտին հասցնելուն պես մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - ասել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա։

Նա վերջին անգամ ՌԴ է մեկնել 2022–ի վերջին և դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ:

armeniasputnik.am