Փաշինյանը հրաման է արձակել Իրանի Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայության մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i199044-Փաշինյանը_հրաման_է_արձակել_Իրանի_Չաբահար_նավահանգստում_Հայաստանի_ներկայության_մասին
ՀՀ վարչապետը երկուշաբթի օրը ցանկություն է հայտնել Հայաստանը ներգրավվել Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստում և արագացնել այս միջազգային նավահանգստում բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2023 14:00 Asia/Tehran
  • Փաշինյանը հրաման է արձակել  Իրանի Չաբահար նավահանգստում Հայաստանի ներկայության մասին

ՀՀ վարչապետը երկուշաբթի օրը ցանկություն է հայտնել Հայաստանը ներգրավվել Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստում և արագացնել այս միջազգային նավահանգստում բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ  Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ։Այս աշխատանքային խմբի նպատակն է՝ Հայաստանի մասնակցությամբ բեռնափոխադրումների նոր երթուղու ընդլայնումը, որը Վրաստանի և Սև ծովի միջոցով Իրանը, Արևելյան Ասիան և  Հնդկաստանը  կմիացնի  Եվրոպային։

Փորձագետները  համոզված են, որ Իրանի Չաբահար նավահանգստի միացումը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային երթուղուն կընդլայնի Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերը, կավելացնի ներդրումները և կխորացնի մշակութային ու քաղաքական հարաբերությունները։

Վերլուծաբանների խոսքով՝ Հայաստանի վարչապետի այս հրամանը, , վկայում է Երեւանի համար Իրանի Չաբահար նավահանգստի ռազմավարական նշանակության մասին։