Բաքու. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նախատեսվածի նման չի ընթանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i199060-Բաքու._Հայաստանի_հետ_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը_նախատեսվածի_նման_չի_ընթանում
Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի համապատասխանում «խաղաղության պայմանագրի նախագծի, պետական սահմանների սահմանազատման, տրանսպորտի ու կապի վերականգնման հարցում նախատեսված մակարդակին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 04:03 Asia/Tehran
  • Բաքու. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նախատեսվածի նման չի ընթանում

Բաքուն հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի համապատասխանում «խաղաղության պայմանագրի նախագծի, պետական սահմանների սահմանազատման, տրանսպորտի ու կապի վերականգնման հարցում նախատեսված մակարդակին»։

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Գաբրիելի Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է. «Մենք խնդրում ենք հայկական կողմին բարի կամք դրսևորել և ավելի շատ ջանքեր ներդնել բոլոր հարթություններում  բանակցությունների համար»։
Նա հավելել է. «Մենք կարծում ենք, որ առաջընթացի լավագույն ուղին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա»: 
Բայրամովի խոսքով, նա և Լանդսբերգիսը քննարկել են երկկողմ հարաբերությունները՝ «հիմնված ամուր հիմքերի և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վրա»։
Նա հավելել է. «Գործընկերության զարգացման մասին համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է 2007 թվականին երկու երկրների նախագահների միջև, արտացոլում է մեր համագործակցության ռազմավարական բնույթը»։
Նշելով, որ Եվրամիությունն անվանել է Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է, Բայրամովը հավելել է. «Նրանք ուսումնասիրել են տարանցիկ և տնտեսական համագործակցության խորացման ուղիները, որոնց կարևորությունը մեծացել է «տարածաշրջանում տիրող իրավիճակի պատճառով»»։
Իր հերթին Լանդսբերգիսը նշել է, որ Բայրամովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպիսիք են Ուկրաինան և Հարավային Կովկասը։